Էջմիածին-Զվարթնոց երթուղու ուղեվարձը թանկացել է. տեսանյութ
Էջմիածին-Զվարթնոց երթուղու ուղևորները դժգոհ են: Նույն ճանապարհն անցնելու համար հիմա կրկնակի շատ պետք է վճարեն: Էջմիածին-Զվարթնոց երթուղին սպասարկող Էջմիածնի ուղևորափոխադրող ավտոձեռնարկության տնօրենը չի հերքում, որ տոմսի արժեքը բարձրացրել է, բայց համաձայն չէ թանկացում եզրույթի հետ:
Էջմիածին-Զվարթնոց երթուղին արդեն հինգ տարի է` այս ընկերությունն է սպասարկում: Ձեռնարկության տնօրենի խոսքով` նախկին հայտով նույնպես 100 դրամ էր սահմանվել ուղեվարձը, սակայն հնարավոր էր սպասարկումն իրականացնել 50 դրամով, հիմա գնաճն է ստիպում օգտագործել մրցույթով շահած գինը: Մամուլում հրապարակումներ եղան, թե թանկացել է նաև Էջմիածին-Երևան երթուղու ուղեվարձը: Երթուղին շահագործող ընկերության ղեկավարը պնդեց` ուղեվարձի փոփոխություն չի եղել վերջին 15 տարիների ընթացքում:
Էջմիածին-Երևան երթուղու նոր մրցույթը հունիսին տեղի կունենա, որի ընթացքում կներկայացվեն ուղևորափոխադրումների նոր սակագինը:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28406]armnewstv.am[/url]