211652_close_icon
views-count1041 դիտում article-date 14:17 23-05-2014

Կյանքը բացում է իր լայն դռերը, անցե՛ք այդ դռնով. Վահե Ղազարյան

«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է բոլոր շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբ. «Ամեն շրջանավարտի հետ վերապրում ենք այն նույն զգացողությունները, ինչ ունեցել ենք ավարտելիս: Հեռավոր 1993-ին էլ մենք էինք անհամբեր սպասում այս օրվան, ոմանք հակառակը` ուրախ էին, որ վերջապես «ազատվեցին», սակայն հիմա անխտիր բոլորն են կարոտով հիշում դպրոցական տարիները: Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, կյանքը բացում է իր լայն դռերը, անցե՛ք այդ դռնով ու թող հաջողության աստղը դառնա այս կյանքում ձեր մշտական ուղեկիցը, սերն ու երջանկությունը մշտապես թագավորեն ձեր սրտերում: Շնորհավորում ենք նաև տնօրեններին, ուսուցիչներին և ծնողներին` աշակերտների հասունության և դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ»:

Նմանատիպ նյութեր