Մալիում մարտերի ընթացքում զոհվել է 20 զինծառայող
Մալիի հյուսիսարևելյան Կիդալ քաղաքում բանակի և ապստամբների միջև տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 20 զինծառայող, ևս 30֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Agence France-Presse՝ հղում անելով Մալիի ՊՆ ղեկավարին։
«Երկու կողմում էլ զոհեր և վիրավորներ են գրանցվել։ Դժբախտաբար, մենք 20 զոհ և 30 վիրավոր ունենք»,֊ ասել է Սումեյլու Բուբեյե Մաիգան։
Ըստ նրա խոսքերի՝ մի քանի զինծառայողներ գերի են վերցվել։
Նշվում է, որ նախօրեին ապստամբները գրավել էին Կիդալ քաղաքը։