211652_close_icon
views-count3618 դիտում article-date 12:23 23-05-2014

ՕԵԿ-ը պնդում է, թե իրենք են հայտնի գործարարի փեսային հեռացրել կուսակցությունից

Ընդդիմության շարքերը համալրելուց հետո երեկ՝ մայիսի 22-ին, ՕԵԿ-ից դուրս գալու 18-րդ դիմումն է ներկայացրել գործարար, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՕԵԿ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Միաժամանակ ավելացրեց, որ երեկվա դեպքը բավականին արտառոց էր: Նշեց, որ իրենք լավ գիտեն, թե Կ. Բոթոյանն ում փեսան է եւ այլն եւ այլն: Իսկ Իշխան Խաչատրյանը հավելեց, որ ՕԵԿ-ը բոլոր ընտրությունների ժամանակ եղել է միասնական եւ չի հանդուրժի, եթե միասնական չլինեն: «Կարեն Բոթոյանն ասաց, որ կառավարության կողմից իր վրա կան ճնշումներ եւ ինքը չի կարող կողմ չքվեարկել, հետեւաբար, ՕԵԿ-ը որոշել է նրան հեռացնել խմբակցությունից եւ կուսակցությունից»,- ասաց Իշխան Խաչատրյանը: Հարցին, թե երեկ Կարեն Բոթոյանն ի՞նքն է հայտարարել, որ դուրս է գալիս կուսակցությունից, ասաց. «Այո՛, մենք իրեն նախապես ասել էինք, որ ինքն ազնվորեն ասի, որ իր նկատամբ ճնշումներ են եղել: Բայց դահլիճում Կարեն Բոթոյանն ասաց, որ կողմ է քվեարկում, դրա համար էլ դուրս է գալիս: Հետեւաբար նրա ոչ ազնիվ վարքագծի պատճառով կուսակցությունը որոշում կայացրեց հեռացնելու մասին»: Իսկ Արթուր Բաղդասարյանի բիզնեսի՝ «Հայասի գրուպ»-ի հետ կապված, ասաց, որ ճնշումներ չկան:

Նմանատիպ նյութեր