slot gacor thailand slot gacor thailand slot gacor thailand slot gacor slot gacor slot gacor thailand slot gacor thailand slot gacor
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցը Կանադայի ուսանողական միությանը
211652_close_icon
views-count1392 դիտում article-date 19:06 22-05-2014

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցը Կանադայի ուսանողական միությանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն հարցազրույց է տվել Կանադայի ուսանողական միության (AESPUL) նախագահ Ֆրանսուա-Պիեռ Կարտոլանոյին, որը մայիսի 19-ին տպագրվել է կազմակերպության կայքում - [url=http://aespul.weebly.com/articles/interview-with-the-nkrs-minister-of-foreign-affairs]http://aespul.weebly.com/articles/interview-with-the-nkrs-minister-of-foreign-affairs: [/url] Կազմակերպությունը նպատակ ունի բարեկամության և համագործակցության ցանց հաստատել քաղաքական համակարգերի համապատասխան ակտորների հետ, ինչպես նաև նպաստել աշխարհի տարբեր քաղաքական համակարգերի մասին ուսանողների գիտելիքների ձեռք բերմանը: Ստորև բերվում է հարցազրույցի տեքստը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն (ԼՂՀ կամ Արցախի Հանրապետություն) անկախություն է ձեռք բերել 1988-1994 թթ. ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի և Արցախի համատեղ հաղթանակի արդյունքում: Այդ ժամանակից ի վեր, դե-ֆակտո ինքնիշխան պետությունն ձեռբազատվել է իր խորհրդային ժառանգությունից՝ կառուցելով ժամանակակից և բարգավաճ հասարակություն: Այնուամենայնիվ, երկու տասնամյակի ընթացքում ձեռք բերված մեծագույն առաջընթացը գտնվում է մշտական սպառնալիքի տակ՝ հաշվի առնելով չլուծված ղարաբաղյան հակամարտությունը: Չնայած 1994 թ. կնքվել է հրադադարի մասին համաձայնագիր, այնուամենայնիվ, Ստեփանակերտի և Բաքվի միջև դեռևս գոյություն չունի խաղաղության պայմանագիր: Լարվածությունը ներկայումս պահպանվում է, ինչը հանգեցնում է սահմանային պարբերաբար կրակոցների, որոնք սպառնում են տարածաշրջանի կայունությանը: Նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ կանխելու ռազմական գործողությունների վերսկսումը և աջակցելու Արցախի անկախության ավելի լայն ճանաչմանը: Ես հարցազրույց եմ վերցրել պարոն Միրզոյանից ԼՂՀ-ում տարածաշրջանային և միջազգային ներկայիս իրավիճակի մասին առավել ընդգրկուն տեղեկատվություն ստանալու նպատակով: [b]-Որո՞նք են ԼՂՀ արտաքին քաղաքականության ներկայիս ուղղությունները: [/b] -ԼՂՀ արտաքին քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ ժողովրդավարության համընդհանուր արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների հիման վրա: Մենք համոզված ենք, որ Արցախի ներկայիս չճանաչված կարգավիճակը չպիտի խոչընդոտ հանդիսանա միջազգային գործընթացներին նրա մասնակցությանը: ԼՂՀ արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություններն են՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը, արտերկրում ԼՂՀ քաղաքացիների (ինչպես նաև Ադրբեջանից հայ փախստականների և ներքին տեղահանվածների) իրավունքների և շահերի պաշտպանումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը ԼՂՀ տնտեսության մեջ, Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության ամրապնդումը: [b]-Ինչպիսի՞ն են ԼՂՀ արտաքին հարաբերությունների 2014թ. ուղղությունները: [/b] -Մենք շարունակելու ենք ջանքերը՝ ուղղված ԼՂՀ ճանաչման դրական միտումների ամրապնդմանը, ինչպես նաև բոլոր փուլերում ԼՂՀ անմիջական և ուղղակի մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնմանը, բանակցությունների սեղանին հակամարտության գլխավոր կողմերից մեկի բացակայությունը դժվարացնում է իրական առաջընթացի ձեռքբերումը: Նախատեսվում է լուծել նաև այլ առաջնահերթ խնդիրներ. Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության մասին հավաստի տեղեկատվություն տարածելու նպատակով առավել ակտիվացնել և հետևողական դարձնել աշխատանքները տեղեկատվական դաշտում, ինչպես նաև աջակցել ժողովրդավարական պետության կառուցման գործում ձեռք բերված զգալի առաջընթացին և մեր հանրապետությունում ընթացիկ զարգացումներին: [b]-Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց բախվում է Ձեր նախարարությունը: [/b] -Հիմնական խնդիրը ԼՂՀ միջազգային ճանաչման բացակայությունն է, ինչն իր հերթին, դժվարացնում է մեր նախարարության լիարժեք գործունեությունը և ստեղծում որոշակի սահմանափակումներ իր քաղաքականության իրականացման գործում: Միևնույն ժամանակ առկա խնդիրները մղում են մեզ ավելի ակտիվ և քրտնաջան աշխատանքի՝ ուղղված նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը: [b]-2014թ. Լոս-Անջելեսի քաղաքային խորհուրդն ընդունել է ԼՂՀ ճանաչման մասին բանաձև: Այլ քաղաքներ կարո՞ղ են հետևել նրա օրինակին, և ինչքանո՞վ է այդ քայլը կարող դրական դեր խաղալ: [/b] -Վերջին տարիներին նկատվում է ԱՄՆ և Ավստրալիայի տարբեր նահանգների, ինչպես նաև մի շարք քաղաքների կողմից ԼՂՀ ճանաչման միտումը (այն շարունակվում է ԼՂՀ քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու միջոցով): -Կցանկանայինք, մասնավորապես, ընդգծել ամերիկյան Ռոդ-Այլենդ, Մասսաչուսեթս, Մեն և Լուիզիանա, ինչպես նաև, ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգների օրենսդիր մարմիններիի կողմից ի սատարումն Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ընդունված բանաձևերը և հայտարարությունները: Բացի այդ, քաղաքային մակարդակով հաստատված են արդյունավետ կապեր Մոնտեբելո, Ֆրեզնո, Հայլենդ, Լոս-Անջելես, Պիկո Ռիվերա (ԱՄՆ), Լե-Պեն-Միրաբո և Վիեն (Ֆրանսիա) քաղաքների ու ԼՂՀ քաղաքների միջև: Վստահ եմ, որ տվյալ գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունը և նոր թափ կստանա: Այսօր Արցախն ապացուցել է ամբոջ աշխարհին, որ կայացած պետություն է և կարող է վարել ակտիվ և պատասխանատու արտաքին քաղաքականություն: Այն ճանապարհը, որով Արցախն այսօր ընթանում է, համարժեք գնահատականի է արժանանում միջազգային հանրության կողմից: [b]-Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը և վերջերս սահմանին տեղի ունեցած կրակոցները՝ հնարավո՞ր է ակնկալել ռազմական գործողությունների վերսկսում: [/b] -Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը, որն իր արտահայտությունն է գտնում չդադարող ռազմատենչ հռետորաբանության մեջ, ռազմական ուժի շարունակական սաստկացմամբ և նոր պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքներով, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար: Հայատյացությունը Ադրբեջանում հասել է պետական քաղաքականության մակարդակի: Ադրբեջանի սպառնալիքները մնում են ռազմատենչ հռետորաբանության և շփման գծում (1994 թ. հրադադարի համաձայնագրի կնքման արդյունքում հաստատված ներկայիս սահմաններում) սադրանքների մակարդակի վրա, որոնք կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Խաղաղ գործընթացի անշրջելիության երաշխիքների բացակայության և ռազմական գործողությունների չվերսկսման պայմաններում տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը միշտ կլինեն սպառնալիքի տակ: -Ներկայումս ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակն է, որը պատրաստ է պատասխանել իր սահմանների վրա ցանկացած ոտնձգության: Այստեղ իր դերը պիտի խաղա նաև միջազգային հանրությունը: Բռնությունից հրաժարվելու բացարձակ անհրաժեշտությունը, ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման վերաբերյալ արված հստակ մեսիջը և բանակցությունների ճանապարհով լուծման որոնումը պետք է կազմեն անքակտելի մասը ընդհանուր գործնական ջանքերի, որոնք միտված են հակամարտության կարգավորման աջակցմանը:

Նմանատիպ նյութեր