Դամասկոսում դաժան մարտեր են ընթացել
Սիրիական ընդիմության աղբյուրը հաստատել է տեղեկություները, որ ապստամբներին հաջողվել է Դամասկոսի Ջոբար թաղամասում ընթացող մարտերում մարտավարական հաջողություն գրանցել:
Ապստամբները գրոհով գրավել են մի քանի կարևոր իշխանական դիրքեր:
Ավելի վաղ ապստամբները հաղորդել էին, որ իշխանական զորքերը հրթիռային հարված են հասցրել:
Այս ընթացքում ժամանկավոր կառավարության պաշտպանության նախարար Ասաադ Մուստաֆան հրաժարական է ներկայացրել: