3298 դիտում
22:19 18-05-2014
Հայաստանի ազգային պատկերասրահը հարստացավ աշխարհահռչակ նկարիչների գործերով. տեսանյութ
Հայաստանի ազգային պատկերասրահը հարստացավ ևս 15 աշխարհահռչակ գործերով: Դալի, Կանդինսկի և Հանս Բելմեր: Երեք նկարիչների գրաֆիկական ստեղծագործությունները մշտապես ցուցադրված կլինեն պատկերասրահում:
3 տարի առաջ Քրիստին Արժիլեի և Ժան Կազանչյանի ընտանիքը Հայաստան բերեց անձնական հավաքածուն` ժամանակավոր: Սակայն վերջում որոշեց պատկերասրահին նվիրել 3 գործ: Աստիճանաբար այդ թիվը հասավ 15-ի:
Քրիստին Արժիլեն իր հոր հավաքածուից հատկապես կապված է Դալիի գործերի հետ, քանի որ հայրը Դալլիի վերջին տարիների բարեկամն էր, մոտ ընկերը և հրատարակիչը: Հետևաբար գործերն օրիգինալ են և նվիրում են հրատարակչական իրավունքով: Դալիի գործերը 4-ն են: «Իկարուսի թռիչքն ու անկումը», «Լողափ», «Սեթումը», «Ցլամարտն» ու «Պարիսի դատը» Քրիստինը դասում է նկարչի լավագույն գործերի շարքին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նույնպես Դալիի գործերն է առանձնացնում, քանի որ այստեղ միախառնվում են դասականն ու համարձակը: Անրի Ռենոն ընդգծում է, որ նվիրատվությունը կատարվում է երկրի նախագահի պետական այցից ընդամենը մի քանի օր անց և ավելի շատ նման է գործակցության խորացման կնիքի:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28100]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4146 դիտում
09:47 16-11-2017
Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ֆինանսների նախարարությանը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
910 դիտում
20:14 28-11-2024
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում
934 դիտում
19:59 28-11-2024
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
583 դիտում
19:34 28-11-2024
Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում