1656 դիտում
10:35 18-05-2014
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում վարչապետն այցելել է Ազգային պատկերասրահ
Մայիսի 17-ին մեկնարկել է «Թանգարանների գիշեր» 10-րդ հոբելյանական համաեվրոպական միջոցառումը, որն անցկացվում է մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ:
Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Երկրի վարչապետը շրջել է պատկերասրահի ցուցասրահներով, ծանոթացել տարբեր արվեստագետների ստեղծագործություններին և անհատական աշխատանքներին:
Մայիսի 18-ը որպես թանգարանների միջազգային օր նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի, իսկ «Թանգարանների գիշերը» 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ:
«Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումների նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում և նպաստել թանգարանային առարկաների հանրահռչակմանը: Այս տարի Հայաստանի և Արցախի շուրջ 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության համար:
Նմանատիպ նյութեր
4097 դիտում
16:47 17-05-2016
Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառմանը
1570 դիտում
20:51 17-05-2016
Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառմանը
2040 դիտում
21:49 17-05-2019
Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին
Այս բաժնից
652 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
466 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
859 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ