Օդեսայում հրկիզել են Տիմոշենկոյի ընտրական շտաբը
Օդեսայում անհայտ անձինք հրկիզել են Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի ընտրական շտաբ֊գրասենյակը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կուսակցության հայտարարությանը։
«Մայիսի 17֊ի լուսադեմին Յուլյա Տիմոշենկոյի Օդեսա քաղաքի Սուվորովի շրջանի նախընտրական շտաբի գրասենյակը։ Հանցագործները կոտրել են լուսամուտի ապակիները և սենյակ նետել «Մոլոտովի կոկտելներ»,֊ ասվում է կուսակցության ներկայուցիչների հայտարարության մեջ։
Նշվում է, որ գրասենյակում գտվող պահակը կոտրված ապակու ձայնը լսելով հրշեջ ծառայություն է զանգել։ Հրդեհի հետևանքով այվել է գրասենյակի 1 սենյակը, տուժածներ չկան։