Արցախում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված բանակի թիկունքային և բժշկական ապահովմանը վերաբերող խնդիրներին
Մայիսի 13-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված բանակի թիկունքային և բժշկական ապահովմանը վերաբերող խնդիրների քննարկմանը:
Հիմնական զեկույցներով հանդես են եկել պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքով գծով տեղակալն ու ռազմաբժշկական բաժնի պետը, ովքեր նախ ներկայացրել են իրենց ոլորտներում իրականացված և իրականացվող գործընթացները, խոսել արձանագրված ձեռքբերումների, իսկ ապա նաև՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ:
Ռազմական խորհրդի նիստը եզրափակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ամփոփիչ խոսքով: Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը, բարձր գնահատելով թիկունքային և ռազմաբժշկական ապահովման ոլորտում առայսօր կատարված աշխատանքների համալիրը, միաժամանակ նշել է, որ այսուհետ ևս այն պետք է լինի բանակային շինարարության և զինված ուժերի հետագա զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն