211652_close_icon
views-count2632 դիտում article-date 09:22 16-05-2014

Ինչպես են հոշոտում Խոսրովի արգելոցը․ ՀԱ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. ««Խոսրովի անտառ» պետական արգելոցը զբաղեցնում է 23.1 հազար հա տարածք, որի պահպանությունը կոչված է իրականացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը: Իսկ ինչպե՞ս է իրականացրել իր այդ պարտականությունը... Նպատակ ունենալով պարզել այդ հարցը, Վերահսկիչ պալատը (ՎՊ) բացահայտել է մի շարք խայտառակ եւ, մեր համոզմամբ, իրավապահների ուշադրությանը միանգամայն արժանի փաստեր: 2002թ. մայիսի 30-ին կառավարության թիվ 925-Ն որոշմամբ հաստատվել է արգելոցի կանոնադրությունը: Ընդգծենք, որ այդ փաստաթղթով արգելոցում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական էկոհամակարգն ու օբյեկտները կամ վտանգ է ստեղծում գիտական եւ մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանության համար: Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի` արգելոցի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով սահմանվել է պահպանման գոտի, որն ընդգրկում է արգելոցին հատկացված տարածքում Ազատ եւ Վեդի գետերի ջրհավաք ավազանների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքը: Օրենսդրությունը` օրենսդրություն, արգելքը` արգելք, իսկ իրականությո՞ւնը... ՎՊ-ն արձանագրել է ապօրինի հողօգտագործման դեպքեր: Մասնավորապես` պետական արգելոցի «Գառնի» տեղամասի տարածքում գործում է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող տնտեսություն»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր