Յացենյուկը հանդիպել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ
Ուկրաինայի կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը Կիևում հանդիպել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Վոլֆգանգ Իշինգերի հետ։ Քաղաքական գործիչները քննարկել են ազգային միաբանության առաջին կլոր սեղանի արդյունքները, որը տեղի էր ունեցել ավելի վաղ Գերագույն ռադայում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի վարչապետի մամլո ծառայությունը։
Նշենք, որ Վոլֆգանգ Իշինգերը ժամանել է Ուկրաինա՝ ազգային միաբանության երկխոսության ընթացքում որպես խորհրդատու աջակից։