Ուկրաինայի նոր նախագահը կընտրվի 5 տարի ժամկետով
Ուկրաինայի նոր նախագահը կընտրվի 5 տարի ժամկետով, այս մասին հաղորդում է «Украинские новости»-ի գործակալությունը հղում անելով Ուկրաինայի սահամանդրական դատարանի իր աղբյուրին:
«ՍԴ-ն արդեն որոշում է կայացրել: Որոշվել է, որ հաջորդ նախագահը աշխատելու է 5 տարի», - հայտարարել է աղբյուրը:
Նրա խոսքերով, ավելի մանրամասն դատարանը կներկայացնի մայիսի 16-ին:
Նշենք, որ Գերագույն Ռադայի կողմից Ուկրաինայում նախագահական ընտրությունները նշանակվել են 2014 թվականի մայիսի 25-ին: