211652_close_icon

Լոնդոնում Սիրիայի հարցերով բանակցություններ կանցկացվեն

views-count1105 դիտում article-date 16:10 15-05-2014
Այսօր Լոնդոնում կայանալու են «Սիրիայի բարեկամներ» դիվանագիտական խմբավորման հերթական հանդիպումը։ Բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, եվրոպական և արաբական պետությունների ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Խմբավորման մասնակիցները քննարկելու են Սիրիայի ընդդիմադիր ուժերին օգնություն հատկացնելու նոր միջոցների մասին, պնդում են բրիտանացի պետական պաշտոնյաները։ Նրանց նախորդ հանդիպումը կայացել էր 2014֊ի հունվարին։ «Սիրիայի բարեկամների» թվ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Եգիպտոսը, Հորդանանը, Իտալիան, Քաթարը, ԱՄԷ֊ը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ֊ը, Թուրքիան և Ֆրանսիան։

Նմանատիպ նյութեր