211652_close_icon
views-count1161 դիտում article-date 17:37 14-05-2014

Նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին

Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ի.Վոլինկինին` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի ներկայացման կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Ս.Իշչենկոյին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման առիթով և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում իր առաքելությունն ավարտած ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Լոբովին: Նույն օրը գեներալ-մայոր Ս.Իշչենկոյին ընդունեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին հետագա զարգացման ուղիները:

Նմանատիպ նյութեր