Շղթայական ավտովթար Երևանում. «Նիվա»-ն «մագլցել» է BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայսի 14-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:30-ի սահմաններում, Չարենցի փողոցում թիվ 113 շենքի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Քրիստ Խաչատրյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 13 LO 943 համարանիշի, 26-ամյա Արմեն Սիմոնյանի վարած BMW մակնիշի 35 TU 932 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մխիթար Հովսեփյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 91 QQ 091 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի