Օբաման հանդիպել է սիրիական ընդդիմության ղեկավարի հետ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբայի հետ: Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Օբաման միացել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Սյուզան Ռայսի և Վաշինգտոն ժամանած Ջարբայի և նրան ուղեկցող պատվիրակության հանդիպմանը:
Նշվում է, որ Օբաման ու Ջարբան հաստատել են Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման, այդ թվում նոր ղեկավար մարմինների անցման հանդեպ հակվածությունը։
Ընդդիմության առաջնորդը նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահին ԱՄՆ֊ի կողմից սիրիական ընդդիմությանը հատկացված 287 մլն դոլարի և հումանիտար օգնության համար։