211652_close_icon
views-count1520 դիտում article-date 23:11 13-05-2014

Պարտադիր դրոշմավորվող ապրանքների ցուցակը կարող է մեծանալ. տեսանյութ

Առաջին անգամ Հայաստանում կներդրվի ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը: Հանրապետական Արփինե Հովհաննիսյանը պնդում է, որ գույքային եւ նյութական վնասը երբեմն այնքան ցավոտ չէ, որքան բարոյական վնասը: Օրինագիծը նախատեսում է, որ անձի նկատմամբ թույլ տրված կյանքի իրավունքի, խոշտանգման կամ ազատության իրավունքի ոտնձգությունների դեպքում անձն իրավունք ունի դատական կարգով պահանջել իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: Իրավաբանական կրթությամբ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես կարեւորում է օրինագծի ընդունումը, բայց 3 առաջարկ ունի: Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը նոթատետրում առաջարկները գրանցեց ու ամբիոնից հայտարարեց, առաջարկների մի մասը կընդունեն, իսկ մյուս մասը կքննարկեն պատգամավորների հետ: Կառավարության ներկայացրած հաջորդ նախագիծը նախատեսում է դրոշմապիտակներ փակցնել Հայաստանի տարածքում արտադրված կամ ներմուծված` շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված որոշ ապրանքների վրա: Ապրանքատեսակները կդրոշմավորվեն` ապրանքաշրջանառության ծավալը վերահսկելու նպատակով: Փոխնախարարի համոզմամբ` ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի պարզությամբ Հայաստանը գրեթե չի զիջում Սինգապուրին: Օրինագծի ընդունմանը կողմ արտահայտվեցին ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը եւ «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստում: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27813]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր