Տուրչինովը և Վան Ռոմպեյը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինայի ներկայիս իրադրությունը, առաջիկա նախագահական ընտրություններն ու ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի պարզեցման հարցը: Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի կայքը։
Տուրչինովը վստահ է, որ ժամանակի ընթացքում Կիևը կարող է աբողջությամբ տեղայնացնել ահաբեկչական սպառնալիքն Արևելյան Ուկրաինայում։
Հերման Վան Ռոմպեյն իր հերթին նշել է, որ Եվրոպան հնարավոր ամեն ինչ կանի՝ Ուկրաինայում կայունության վերականգնման համար։