Մեծ Բրիտանիայում խմելու ջրում հայտնաբերվել են կոկաինի հետքեր․ Mirror
Մեծ Բրիտանիայում կոկաինի օգտագործումն այնքան տարածված երևույթ է, որ խմելու ջրում կոկաինի հետքեր են հայտնաբերվել, գրում է The Daily Mirror֊ը՝ հղում անելով Drinking Water Inspectorate֊ի հետազոտության արդյունքններին։
Drinking Water Inspectorate-ի փորձագետները խմելու ջրի մեջ հայտնաբերել են նաև իբուպրոֆեն և էպիլեպսիայի դեմ կարբամազեպին պրեպարատները։ Նշվում է, որ դրանց ծավալը առողջության համար վտանգ չի ներկայացնում։
Ըստ DrugScope բարեգործական կազմակերպության տվյալների՝ 16֊ից 59 տարեկան շուրջ 700 հազար բրիտանացներ կոկաին են օգտագործում։