211652_close_icon

ԱՄՆ սահմանին ավելի քան 1 տոննա մարիխուանա է հայտնաբերվել

views-count1308 դիտում article-date 13:42 10-05-2014
ԱՄՆ֊ի Արիզոնա նահանգի սահմանային անցակետի սպաները ձերբակալել են բեռնատար մեքենայի վարորդի, ով շուրջ 1,2 տոննա քաշով թմրանյութ էր փոխադրում: Այս մասին հայտնում է «Nogales International»֊ը։ Թմրանյութերը թաքցված են եղել տրակտորի կցասայլում՝ կծու պղպեղի բեռի տակ։ Սպաները մարիխուանայի 105 փաթեթները հայտնաբերել են, երբ թմրանյութերի որոնման համար վարժեցված շունը դրանց առկայության մասին արձագանքել է։ Մեքսիկայի 50-ամյա ձերբակալված տրակտորի վարորդին հանձնել են ԱՄՆ֊ի ներգաղթի և անցակետային ոստիկանությանը։ Հայտնաբերված թմրանյութի արժեքը 1,2 մլն դոլար է գնահատվել։

Նմանատիպ նյութեր