2386 դիտում
14:06 09-05-2014
Չափազանց թանկ գին ենք վճարել այսօրվա խաղաղության համար և պետք է սրբությամբ պահենք հերոսների անմահ հիշատակը. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձում ասվում է.
«Հարգելի' հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսյան հաղթանակները խորհրդանշող այս օրը, հիրավի, հայ ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է, քանի որ մեր բազմաթիվ հայրենակիցների հերոսական պայքարի, կամքի ու մաքառման գնով հնարավոր եղավ ապահովել մեր հայրենիքի խաղաղ ու անվտանգ գոյությունը:
Ֆաշիզմի դեմ տարած հերոսական հաղթանակը սերունդների համար դարձավ ոգեշնչման և ընդօրինակման անսպառ աղբյուր: Արդեն 1992-ին Մեծ հայրենականի հերոսների սխրանքը կրկնեցին Արցախյան ազատամարտի մերօրյա հերոսները՝ ազատագրելով թշնամուց պատմական Շուշին: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել այսօրվա խաղաղության համար և պետք է սրբությամբ պահենք ու պահպանենք իրենց կյանքն անմնացորդ նվիրաբերած հերոսների անմահ հիշատակը: Մենք խոնարհվում ենք Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցների ու վետերանների առջև, ովքեր իրենց հերոսական պայքարի, կյանքի ու անկոտրում կամքի շնորհիվ կերտեցին այսօրվա խաղաղությունը:
Սիրելի՛ վետերաններ և ազատամարտիկներ, կրկին ու կրկին շնորհավորելով այս փառապանծ օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, մեր պետությանն ու ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
655 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1129 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը