8-ամյա տղան ավտոբուս է առևանգել
Ռուսաստանի Նովգորոդ քաղաքում 8 տարեկան երեխան մարդատար ավտոբուս է առևանգել։
Քաղաքային ավտոընկերություններից մեկի վարորդն ավտոբուսով տուն ընդմիջման է եկել։ Մեքնայից դուրս գալուց նա մոռացել է բանալին վերցնել։
Ավտոբուսի մոտով անցնելիս երեխան նստել է ղեկին, միացրել շարժիչը կարողացել է հասնել հարևան փողոց, որտեղ կայանել է այն գազոնի վրա։ Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ վկայակոչելով շրջանի ՆԳՆ վարչությանը։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։


