Գալուստ Սահակյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Հ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Գալուստ Սահակյանին շնորհավորել են Լիտվային Հանրապետության Սեյմի նախագահ Լորետա Գրաուժինենեն, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, ՉԺՀ Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դեծյանգը:
ԱԺ նորընտիր նախագահին շնորհավորել են միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դեսպաններ, քաղաքական, հասարակական գործիչներ, մշակույթի, գիտության, կրթության ոլորտների ներկայացուցիչներ: