211652_close_icon
views-count1472 դիտում article-date 08:39 07-05-2014

Ցրտահարության արդյունքում գյուղատնտեսության կրած վնասների չափը մոտ 12 միլիարդ դրամ է․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Այսօր գյուղնախարարությունը հրապարակելու է մարտի 30-31-ին մեր հանրապետությունում գրանցված ցրտահարության արդյունքում գյուղատնտեսության կրած վնասների չափը։ Մեզ հաջողվեց պարզել, որ վնասի չափը մոտ 12 միլիարդ դրամ է։ Ամենամեծ վնասը կրել են Արմավիրի և Արարատի մարզերը համապատասխանաբար 5,8 միլիարդ և 4,7 միլիարդ դրամի չափով։ Արագածոտնի մարզում վնասի չափը կազմել է 900 միլիոն դրամ. Վայոց Ձորում մոտ 200 միլիոն դրամ և Տավուշում 88 միլիոն դրամ։ Սյունիքի մարզպետարանը ցրտահարությունից կորսված բերքի դրամական միավորով հաշվարկ դեռ չի կատարել։ Նույնը Լոռվա մարզում։ Սակայն, ի տարբերություն Սյունիքի, որտեղ վնասները զգալի են եղել, Լոռիում ցրտահարությունը մեծ վնասներ չի պատճառել, և այս մարզն ընդհանուր պատկերի մեջ շատ փոքր մաս է կազմում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր