Ադրբեջանը Հայաստանին ենթադրյալ հայ գերու վերադարձնելու մասին ապատեղեկատվություն է տարածել
2014 թվականի ապրիլի 14-ին Ադրբեջանի կողմից գերեվարված 1956 թվականին ծնված Վաղիֆ Ռուբենի Մայիլյան անուն ազգանունով հայկական կողմը գերի չունի, որ Ադրբեջանը վերադարձնի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը:
Հարցին, թե ադրբեջանցիների տարածած տեղեկությունն այս դեպքում ապատեղեկատվությու՞ն է, Արծրուն Հովհաննիսյանը արձագանքեց. «Այո, այո»:
Նշենք, որ քիչ առաջ ադրբեջանական apa գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և ռազմագերիների հարցերով պետական հանձնաժողովի մամլո ծառայությանը, հայտնէլ է, թե Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 2014 թվականի ապրիլի 14-ին Ադրբեջանի կողմից գերեվարված 1956 թվականին ծնված Վաղիֆ Ռուբենի Մայիլյանին: Ադրբեջանական կողմը պնդել էր նաեւ, թե Վ. Մայիլյանին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ և ներկայությամբ արտահանձնման գործընթացն անցել է առանց միջադեպերի:


