Ուկրաինայի վարչապետը խոստացել է հավելյալ դրամ և դեղորայք հատկացնել Օդեսայի հիվանդանոցներին
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր այցելել է Օդեսայի թիվ 1 քաղաքային հիվանդանոց, որտեղ բուժում են ստանում մայիսի 2-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներ:
Յացենյուկը զրուցել է հիվանդանոցի ղեկավարների հետ և խոստացել վերջիններիս հավելյալ դրամական օգնություն ցուցաբերել հիվանդանոցին, ինչպես նաև դեղորայքով ապահովել:
Մայիսի 2-ին տուժած և հիվանդանոց բուժօգնության դիմած 88 քաղաքացիներից 24-ը հոսպիտալացվել են, իսկ 8 մարդ գտնվում է ծանր վիճակում: Նրանց մեծամասնության մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք: