Կլիչկոն և Պորոշենկոն ժամանել են Օդեսա
Այսօր Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն և «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ժամանել են Օդեսա։ Այս մասին հայտնում է Interfax֊ը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Օդեսա է մեկնել նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն։
Հիշեցնենք, որ մայիսի 2֊ին Օդեսայում անկարգությունների և Արհմիության տան հրդեհի հետևանքով զոհվել է 46 մարդ։