211652_close_icon
views-count6791 դիտում article-date 00:23 02-05-2014

Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայն ու վրացին մահացել են, իսկ ադրբեջանցին տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է նոր մանրամասներ, երեկ՝ ապրիլի 30-ին Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից: Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների Դեպարտամենտից հայտնի է դարձել, որ Կոդա գյուղի մոտ բախվել են Ֆիատ և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով տեղում մահացել են Հայաստանի քաղաքացի 37-ամյա Մուշրևան Ավետիսյանը և Վրաստանի քաղաքացի Վախտանգ Տամքուրաշվիլին, իսկ ազգությամբ ադրբեջանցի Վարդենի Մամեդովը տեղափոխվել է հիվանդանոց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ Դեպարդամենտը պարզում է դեպքի հանգամանքները :

Նմանատիպ նյութեր