Դոլչեի ու Գաբանեի պատժաժամկետը Վերաքննիչ դատարանը նվազեցրել է
Իտալացի հայտնի դիզայներներ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբբանային 2013 թվականի հունիսին դատարանը դատապարտել էր 20-ամսյա ազատազրկման և մինչև 10 միլիոն եվրո տուգանքի՝ 1.4 միլիարդ եվրո հարկեր վճարելուց խուսափելու համար:
Այսօր Reuters-ը հաղորդել է, որ Իտալիայի վերաքննիչ դատարանը նվազեցրել է նրանց պատժաժամկետը՝ կրճատելով 2 ամիս և հասցվել է 18 ամսվա: Սակայն նրանց փաստաբանը դժգոհ է մնացել և հայտնել, որ բողոքարկելու է որոշման դեմ:
Նշենք, որ Իտալիայում ֆինանսական չարաշահումների շուրջ հետաքննությունը սկսվել է 2008 թվականին: 2010 թվականին դա առնչվեց նաև Դոլչեին ու Գաբանեին, որոնք դատարանի առաջ կանգնեցին 2011 թվականին, սակայն այն ժամանակ նրանց արդարացրին: