Հերթական միջադեպը ադրբեջանական բանակում
Հերթական միջադեպն է տեղի ունեցել ադրբեջանական բանակում: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, ՊՆ զորամասերից մեկի զինծառայող Ջավիդ Միրզոևը իբրև թե զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով պատահաբար կրակել է նույն զորամասի ծառայող Նասիմ Ռուստամովի վրա:
Ռուստամովը ստացած հրազենային վնասվածքից հոսպիտալացվել է: Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:


