211652_close_icon
views-count1286 դիտում article-date 21:27 29-04-2014

Ի՞նչն է խանգարում լավ պարելուն. տեսանյութ

Ապրիլի 29-ին պարում են բոլորը: 1982թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-Ն այս օրը հռչակեց պարի միջազգային օր: Պարավեստի գործիչները օրվա սկզբին միմյանց շնորհավորում են, իսկ օրվա ավարտին պատրաստվում են ներկայացում-համերգների: Մշակույթի նախարարն էլ պարգևներ է հանձնում: Ոսկե մեդալ են ստացել պարային մի քանի խմբերի ներկայացուցիչներ: «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով են պարգևատրվել «Թաթուլ Ալթունյանի» անվան պետական համույթի 2 մենապարուհիներ: Հայկական ազգային պարարվեստը մեր բազմաշերտ ու հարուստ մշակույթի հպարտություններից մեկն է, բայց դա դեռ չի նշանակում, որ զարգանալու տեղ չկա: Մանկավարժական համալսարանի պարային բաժնի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանին զայրացրել է կինետոգրաֆիայի վերականգնումը, ու դա որոշ խմբերի ղեկավարների կողմից նորարարություն համարելը: Ինքն էլ մի շրջան փորձեց վերականգնել դրանք, նույնիսկ Սրբուհի Լիսիցյանի աշխատությունը թարգմանեց հայերեն ու մտցրեց կրթական ծրագիր, բայց հասկացավ, որ անարդյունավետ է: Միևնույն է պարուսույցները նկարագրական տարբերակն են նախընտրում: Հայկական պարարվեստի մեկ այլ բաց էլ մատնանշում է «Առնո Բաբաջանյանի» անվան ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը: Ասում է` Հայաստանում պարողների պակաս չկա, մի բան էլ ավելցուկով են: Ուրիշ բան է, որ հարյուրամյակներ շարունակ միևնույն պարերն են պարում, նոր բեմադրություններ չկան: Միացյալ նահանգներից հատուկ Հայաստան էին հրավիրել Ռուդոլֆ Խառատյանին, բայց հայ բալերոնները դժգոհեցին Խառատյանի մեթոդիկայից ու հասան նրան, որ նրան հեռացրին Օպերային թատրոնի գլխավոր բալետմեյստրի պաշտոնից: Բայց Խառատյանը չի պատրաստվում նորից հեռանալ, չնայած լավագույն թատրոններն են նրան հրավիրում վարպետության դասեր անցկացնելու: Ասում է` իր սաները մրցույթներից միշտ բարձր հորիզոնականներով են վերադառնում, ուզում է նրանց շարքում տեսնել նաև հայ պարողներին: Պարի միջազգային տոնը Հայաստանում կնշեն վրացիները: Հարևան երկրից 300 հոգանոց պատվիրակություն է եկել: Նախ փակ համերգ-դեֆիլե կունենան, հետո էլ բացօթյա ներկայացում` Գարեգին Նժդեհի հրապարակում: Ի դեպ հաջորդ տարվանից պարը որպես առանձին առարկա կներմուծվի հանրակրթական դպրոցներ: Պիլոտային ծրագիրը այս տարի էլ գործում է որոշ դպրոցներում ու արդեն մեծ պահանջարկ է վայելում: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27011]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր