211652_close_icon
views-count2291 դիտում article-date 21:03 29-04-2014

Ամենաերիտասարդ միլիարդատերերի թոփ 10-նյակն` ըստ Forbes-ի

Ամերիկյան Forbes ամսագիրը հաշվարկել է 1426 միլիարդատեր ամբողջ աշխարհում: Բայց նրանցից ոչ բոլորն են կարողացել կարողություն կուտակել երիտասարդ տարիքում: Ներկայացնում ենք 10 ամենահարուստ երիտասարդների անուններն` ըստ Forbes-ի վարկանիշային աղյուսակի: № 1 Դասթին Մոսկովից 28 տարեկան Կարողությունը՝ $ 3,8 միլիարդ Դատին Մոսկովիցը Մարկ Ցուկենբերգի սենյակի նախկին հարևանը. Մոսկովիցը այլևս չի աշխատում Facebook-ում, սակայն հանդիսանում է IT-ընկերության հիմնադիրներից մեկը: № 2 Մարկ Ցուկերբերգ 28 տարեկան Կարողությունը՝ $ 13,3 միլիարդ Ոչ բոլոր գործարարներն են մամուլի կողմից այսքան ուշադրության արժանանում, որքան Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով ընդամենը 8 օրով է մեծ Մոսկովիցից: № 3 Ալբերտ Ֆոն Թուրն Ունդ Թաքսիս 29 տարեկան Կարողությունը՝ $ 1,5 միլիարդ Ալբերտ Ֆոն Թուրն Ունդ Թաքսիսը Forbes-ի միլարդատերերի վարկանիշային աղյուսակում առաջին անգամ հայտնվել է 8 տարեկանում, սակայն պաշտոնապես իր կարողությունը ժառանգել է 2001թ. իր 18-ամյակին: Նա ավտոմրցարշավորդ է: № 4 Սքոթ Դունկան 30 տարեկան Կարողությունը՝ $ 5,1 միլիարդ Սքոթ Դունկանը ընտանիքում չորս երեխաներից ամենակրտսերն էր: Ժառանգել է Dan Duncan խողովակների արտադրության բիզնեսը, Enterprise Products Partners-ի հիմնադիրն է: Այսօրվա դրությամբ ընկերությունը տիրապետում է ավելի քան 50 հազար կմ բնական գազի, նավթի և նավթաքիմիական մթերքների խողովակաշարերի: № 5 Էդուարդո Սավերին 30 տարեկան Կարողությունը՝ $ 2,2 միլիարդ Facebook-ի համահիմնադիր Սավերինը ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվել է 2011թ.: ԱՄՆ-ում Սավերինին մեղադրում էին հարկերը չմուծելու մեջ: Ցուկերբերգի նախկին լավագույն ընկերը երկար ժամանակ գտնվում էր դատական քաշքշուքների մեջ Facebook-ի հետ և ստացավ 5% ակցիաներ: Այժմ միլիարդատերը հանդիսանում է Բրազիլիայի քաղաքացի, բնակվում է Սինգապուրում: № 6 Յան Հյուան 31 տարեկան Կարողությունը՝ $ 5,7 միլիարդ Յան Հյուանը Country Garden Holdings-ի հիմնադիր, դեվելոփերի աղջիկն է, ամենահարուստ կինը Չինաստանում: Նրա հայրը իր մասնաբաժինը վաճառել է աղջկան: № 7 Ֆահդ Հարիրի Տարիքը՝ 32 Կարողությունը՝ $ 1,35 միլիարդ Ֆահդ Հարիրին Լիբանանի սպանված նախկին վարչապետ Ռաֆիկի Հարիրիի կրտսեր տղան է: Նա ավարտել է Ecole Speciale d’Architecture 2004թ. Փարիզում: Դեռևս լինելով ուսանող, նա ինտերիերի դիզայնի ստուդիա ուներ քաղաքի արվարձանում, որտեղ վաճառվում է կահույք Սաուդյան Արաբիայի հաճախորդների համար: № 8 Մարիա Բյենե Բովալո 32 տարեկան Կարողությունը՝ $ 1,5 միլիարդ Մարին իր եղբայր Էմանուելի և քույր Ժան Միշելի հետ միասին ժառանգել են Lactalis ֆրանսիական կաթի գործարանը՝ հանրահայտ Président brie պանրի արտադրությունը: № 9 Շոն Պարկեր 33 տարեկան Կարողությունը՝ $ 2 միլիարդ Շոն Պարկերը 19 տարեկանում թողել է ուսումը, որպեսզի առաջ տանի Napster երաժշտական կոնտենտի փոխանակման կայքը: 24 տարեկանում Facebook սոց.ցանցի առաջին նախագահն էր: № 10 Այման Հարիրի 34 տարեկան Կարողությունը՝ $ 1,35 միլիարդ Այման Հարիրին Ռաֆիկի Հարիրիի մյուս տղան է: Նա մասնակցում է Սաուդյան Արաբիայի խոշորագույն շինարարական ընկերության՝ Saudi Oger-ի ղեկավարմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր