211652_close_icon
views-count1378 դիտում article-date 17:11 28-04-2014

Հայ բռնցքամարտիկները հաջող ելույթներ են ունեցել միջազգային մրցաշարերում

Այս օերին բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մասնակցում էր Բելգրադում և Պոդգորիցայում տեղի ունեցող միջազգային մրցաշարերին: Կաշվե ձեռնոցի մեր ուժեղագույն մարզիկները բավականին հաջող են հանդես եկել՝ ընդհանուր առմամբ նվաճելով 11 մեդալ, որոնցից 4-ը՝ ամենաբարձր հարգի : Պոդգորիցայում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը: 75 կգ քաշային Գոռ Ջևելիկյանը և 91 կգ քաշային Նարեկ Մելքոյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը արժանացել է բրոնզե մեդալի: Ի դեպ, Պոտգորիցայի միջազգային մրցաշարի լավագույն մարզիկ է ճանաչվել Արման Դարչինյանը, ով իր բոլոր մենամարտերում տպավորիչ հաղթանակներ է տոնել: Բելգրադում ոսկե մեդալ են նավճել և պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Հովհիկյանը: Այս մրցաշարում Արմանը ճանաչվել է նաև լավագույն մարզիկ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը գրավել են 2-րդ տեղը, իսկ 60 կգ քաշային Արթուր Վարդանայնը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Հայ մարզիկները Հայաստան կվերադառնան այսօր՝ ապրիի 28-ին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր