211652_close_icon
views-count1054 դիտում article-date 15:08 26-04-2014

Մալայզիայում Իրանի 86 քաղաքացիներ մահապատժի են ենթարկվել

Մալայզիայի իշխանությունների վճռով Իրանի 86 քաղաքացիներ թմրանյութերի մաքսանենգության համար մահապատժի են ենթարկվել: Այս մասին հայտնել է Մալայզիայում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզ Ջավադանը Կուալա-Լումպուրում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Հյուպատոսի խոսքով՝ մահապատժի դատապարտվածների մեջ 6 կին կա: Ներկա պահին Մալայզիայի բանտերում Իրանի 221 քաղաքացի կա, որոնցից 31-ը կանայք են:

Նմանատիպ նյութեր