927 դիտում
14:59 26-04-2014
Եգիպտոսում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին հիշատակի արարողություններ են անցկացվել
Ապրիլի 23-ին Եգիպտոսի «Հուսաբեր» ակումբում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական մոմավառություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Բերիո լուրեր-ը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է «Ցեղասպանության որբերը» ժֆիլմը: Այնուհետ եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացակայանը և Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը ծառ տնկեցին ակումբի բակում:
Իսկ ապրիլ 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կապակցությամբ Սուրբ պատարագ է մատուցվել և հոգեհանգստյան արարողություն կատարվել Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Ս. Պողոս-Պետրոս եւ Հելիոպոլիսի Հայ կաթողիկե Ս. Թերեզ եկեղեցիներում: Աշոտ եպս. Մնացականյանը և դեսպան Մելքոնյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների և եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամների ընկերակցությամբ ծաղկեպսակներ դրեցին Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղադրված խաչքարին:
Նույն օրը եգիպտական Ազատ եգիպտացիներ քաղաքական կուսակցության կենտրոնում տեղի ունեցավ սեմինար` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը` «Մենք կը յիշենք 1915 թուականը» խորագրով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
19:45 31-12-2024
Ալիևի զարմուհուն կալանավորել են Հունաստանում թմրանյութերով երեկույթի կազմակերպման կասկածանքով
1117 դիտում
18:30 31-12-2024
Հայտնիներ ովքեր 2024-ին բալիկ ունեցան. www.elstyle.am
913 դիտում
22:45 30-12-2024
Իսրայելի բնակչին ձերբակալել են Իրանի օգտին լրտեսության կասկածանքով