1451 դիտում
18:56 25-04-2014
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
Ապրիլի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված հակաօդային պաշտպանության կատարելագործման ուղիներին: Նիստը նախագահել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ և այլք:
Ներկայացնելով նիստի օրակարգում տեղ գտած հարցերը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է ՀՕՊ զորքերի դերը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ փաստել է, որ ՀՕՊ զորքերն այսօր զինված ուժերի ամենամարտունակ ու կայացած զորատեսակներից են, իսկ նորագույն սպառազինության համալրվածությամբ հակաօդային պաշտպանության կարողությունները բացառիկ մակարդակի վրա են:
Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը, ով կոլեգիայի անդամներին հանգամանալից ներկայացրել է ՀՕՊ համակարգի ներկայիս վիճակը և ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղիները: Գնդապետ Արմեն Վարդանյանի խոսքերով` վերջին շրջանում զգալի աշխատանքներ են տարվել սպառազինության ու ռազմական տեխնիկայի հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ, համալրվել են ռազմատեխնիկական միջոցները, կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական կարողությունները:
ՀՕՊ զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի վերազինման ուղղությամբ ընթացիկ միջոցառումների և առաջիկա անելիքների, ոլորտում առկա խնդիրների և այլ հարցերի վերաբերյալ զեկույցներով ու առաջարկություններով հանդես են եկել վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ, այլ բարձրաստիճան սպաներ:
Կոլեգիայի նիստից հետո տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի և ԶՈւ ավիացիայի վարչության սպաների զեկույց-հաշվետվությունների ներկայացումը` զորատեսակի անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործման, արձանագրված ձեռքբերումների և հրատապ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ:
Ի մի բերելով արծարծված հարցերը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետագա անելիքների կազմակերպման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
1981 դիտում
18:41 17-05-2016
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
1765 դիտում
22:42 30-09-2016
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստ
3547 դիտում
22:04 29-08-2017
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ
Այս բաժնից
856 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
697 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
751 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են