Առողջապահության նոր նախարարն Իզմիրլյան կենտրոնի տնօրենն է․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առողջապահության նախարարությունում պատրաստվում էին դիմավորել նոր նախարարին: Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնել է Իզմիրլյան կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանի վրա, որի հրամանն ուշ երեկոյան հրապարակվեց:
Դեռևս տարիներ առաջ նա աշխատել է առողջապահության նախարարությունում՝ նախարարի խորհրդական: Առողջապահության նախարարի պաշտոնը Արմեն Մուրադյանի մանկության երազանքն է եղել: Դեռևս իր խորհրդական լինելու ժամանակվանից՝ 2008 թվականից, նրա մասին ընկերներն ու գործընկերները խոսել են ինչպես ապագա նախարարի: Ավելին, երբ որևէ մեկը գժտվել է Մուրադյանի հետ, կոլեգաները կատակել են, թե հարաբերությունները մի վատացրեք ապագա նախարարի հետ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։