«Ռեալ»-ի խաղը զարմացրեց ինձ. Ռոբեն
«Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Ռեալ»-ի հետ կայացած խաղից հետո չի թաքցրել իր զարմանքը:
« Ես «Ռեալ»-ից ավելիին էի սպասում: Ես սպասում էի, որ նրանք մեկնարկային սուլիչից հետո կսկսեն ճնշում գործադրել մեր դարպասի ուղղությամբ, սակայն դրա փոխարեն նրանք ընդունեցին սպասողական դիրք և թույլ տվեցին տնօրինել խաղի ընթացքը: Դա ինձ շատ զարմացրեց»,-ասել է Ռոբբենը: