Իսրայելը հետաձգել է Պաղեստինի հետ նախատեսված բանակցությունները
Իսրայելի իշխանությունները հետաձգել են պաղեստինյան կողմի հետ ապրիլի 23֊ին նախատեսված բանակցությունները։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մամլո ծառայությանը։
Մինչ դեռ, ինչպես նշում է գործակալությունը, գերատեսչությունում տվյալ որոշման պատճառները չեն բացատրել։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը Գազայի հատվածի ուղղությամբ հերթական ավիահարձակումն է իրականացրել ՀԱՄԱՍ֊ի և ՖԱԹՀ֊ի միջև ձեռքբերված խաղաղության համաձայնագրի մասին հայտարարումից հետո։