211652_close_icon
views-count2322 դիտում article-date 18:04 23-04-2014

Ռուսական բանակը պատրաստ է հարվածել Ուկրաինային․ Լավրով

Ռուսաստանն երբեք չի հերքել, որ ռուս֊ուկրաինական սահմանի վրա հավելյալ զորք է ուղարկել։ Այս մասին Լավրորվը հայտարարել է RT հեռուսատաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Նա ասել է նաև, որ ՌԴ֊ի զինված ուժերը մասնակցում են կանոնավոր զորավարժանքներին։ «Ուկրաինայի իշխանությունները նույնպես այդպես են վարվել՝ զորքի մի մասը տեղափոխելով պետության հարավարևելյան տարածք։ Մեր զորքը գտնվում է ռուսական տարածքում»,֊ հայտարարել է նախարարը։ Ըստ ՌԴ ԱԳՆ֊ի խոսքերի՝ Ռուսաստանի Դաշնության ՊՆ Սերգեյ Շայգուն զինվորական զորավարժանքները անցկացնում է կանոնավոր կերպ։ «Դա նորմալ է, քանի որ բանակը միշտ իրեն մարտունակ պետք է զգա»,֊ մանրամասնել է նախարարը։ Նա հասկացրել է նաև, որ ՌԴ քաղաքացիների շահերը ոտնահարման դեպքում Ռուսաստանը պատրաստ է ռազմական գործողությունների։

Նմանատիպ նյութեր