Պայթյուններ՝ Աֆղանստանում․ գրանցվել է 3 զոհ
Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունների արդյունքում գրանցվել է առնվազն 3 զոհ։ Այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ ներկայացուցիչները։
Արևմտյան Ֆարահ նահանգում մեքենայում տեղադրված ինքնաշեն պայթյուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ։
Եվս 1 պայթյուն որոտացել է երկրի արևելյան մասում՝ Նահգարխար նահանգում, որի արդյունքում գրանցվել է 2 վիրավոր։
Ըստ ՊՆ տվյալների՝ ևս 1 ահաբեկչության հետևանքով աֆղանցի զինծառայող է զոհվել։