ԱՄՆ֊ում տղամարդը փորձել է կարտոֆիլի օգնությամբ խանութ կողոպտել
ԱՄՆ֊ի Ռոդ Այլենդի ոստիկանությունը փնտրում է տղամարդու, ով կարտոֆիլի միջոցով սպառնացել է՝ փորձելով խանութ կողոպտել։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Ըստ ոստիկանության տվյալների՝ նա կարտոֆիլը ձեռքին ներս է մտել խանութ և գումար պահանջել։ Նշվում է, որ խանութի մենեջերը բեյսբոլի բիտայով վազել է նրա ետևից։
«Ավելի ուշ կասկածյալը մտել է լվացքատուն, որտեղ, ըստ աշխատակցի խոսքերի, նույնպես սպառնացել է կարտոֆիլի միջոցով և գումար պահանջել»,֊ ասվում է ոստիկանական արձանագրության մեջ։
Լվացքատան աշխատակիցը նրան 20 դոլար է տվել և նա լքել է տարածքը։ Ոստիկանությունն որոնման միջոցառումներ է իրականացնում։