Ու՞մ բաժին կհասնի Կարեն Ճշմարիտյանի ԱԺ պատգամավորի մանդատը
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանի՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո պատգամավորի մանդատը ամենայն հավանականությամբ կհասնի Վահրամ Պատվականի Մկրտչյանին:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ՀՀԿ-ի խմբակցությունից: Վերջինս «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության վարչության նախագահն է: Բնականաբար կուսակցությունում կարող են փոփոխություններ էլ տեղի ունենալ:
Նշենք, որ համամասնական ցուցակով 116-րդ համարը Նարինե Միրզոյանն է, 117-ը Վազգեն Կարախանյանը,119-ը Ռաֆիկ Պետրոսյանը: