Սիրիայում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը
Սիրիայում մեկնարկում է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը, հայտնում է Your Middle East֊ը։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններում նախագահի մի քանի թեկնածուներ կարող են մասնակցության հայտ ներկայացնել։
Քվեարկությունը պետք է կայանա հուլիսի 17֊ց ոչ ուշ։ Այդ օրը լրանում է Բաշար Ասադի նախագահության 2֊րդ ժամկետը։ Սիրիական իշխանությունների հայտարարության համաձայն, ընտրությունները կանցկացվել հունիսին կամ հուլիսի սկզբին։
Սիրիայի իշխանությունները բացառում են ընտությունների հետաձգման կամ տեղափոխման հնարավորությունը։
«Մենք անվտանգության, ներքին և արտաքին քաղաքական նկատառումնեից ելնելով նախգահական ընտրությունների ուշացում կամ հետձգում թույլ չենք տա»,֊ հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ումար Ազ Զոուբին։