Արցախի Նախագահը մասնակցել է Սբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ մասնակցել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված Սուրբ պատարագին:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։