Լրտեսության մեղադրանքով Ադրբեջանում ձերբակալել են հայտնի լրագրողի
Ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Մրկադիրովին ձերբակալել են պետական դավաճանության մեղադրանքով, հաղորդում է ИА Regnum-ը, հղում անելով մեղադրյալի փաստաբանին:
Այս պահին լրագրողը պահվում է Ադրբեջանի ազգային անվտանգության ձերբակալվածների պահպանման մեկուսարանում: Նրա հանդեպ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հեդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներով:
Փաստաբանը ենթադրում է, որ նրան մեղադրում են Հայասատանի օգտին լրտեսութուն կատարելու մեջ:
Նշենք, որ ապրիլի 19-ին Միրկադիրովը Թուրքիայից արտաքսվել էր Ադրբեջան: