1054 դիտում
16:19 18-04-2014
Հովիկ Աբրահամյանին շնորհավորական ուղերձներ են հղել Լիտվայի վարչապետը, Լիբանանի նախարարների խորհրդի նախագահն ու ԱԺ խոսնակը
Լիտվայի և Լիբանանի կառավարությունների ղեկավարները շնորհավորական ուղերձ են հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչյուսի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի վարչապետ,
Պատիվ ունեմ հղելու Ձեզ իմ ջերմագին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարման գործում՝ գալիք մարտահրավերները հաղթահարելու համար: Հավատացած եմ, որ հայ-լիտվական երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխըմբռնման ոգով»:
Լիբանանի նախարարների խորհրդի նախագահ Թամմամ Սալամի ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական և համագործակցային կապերը կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների»:
Շնորհավորական ուղերձ է հղել նաև Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրին, ով պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունն՝ ի շահ երկու երկրների:
Նմանատիպ նյութեր
1029 դիտում
12:55 22-11-2022
Հայաստանը կանգնած է Լիբանանի կողքին. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին
Այս բաժնից
631 դիտում
10:04 07-01-2025
Սովորենք լեզուներ․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1108 դիտում
22:06 06-01-2025
Փաշինյանը Արուճ կատարած այցի մասին տեսանյութ է հրապարակել
811 դիտում
18:23 06-01-2025
Ջերմուկից 22 կմ հյուսիս-արևմուտք 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել