211652_close_icon
views-count1541 դիտում article-date 22:00 17-04-2014

Զարթոնք գյուղը վերածվում է աղակալած անապատի. տեսանյութ

Զարթոնքում գյուղաշխատանքների գարնանային եռուզեռ չկա: Համայնքի 1700 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքից մշակելի է 320 հեկտարը: Մշակելի հողատարածքները տարեցտարի վերածվում են աղակալած անապատների: Նազիրյանները 5 հազար քմ հողատարածք ունեն, մշակում են 2000 քառ/մետրը: Զարթոնքում աղակալած հողերը կրկնակի աղակալեցին մոտ 20 տարի առաջ, երբ դրենաժային համակարգի չգործելու հետևանքով գրունտային ջրերը բարձրացան: Հողերը կրկնակի աղակալումից հնարավոր է մաքրել, քանի որ վերջին տարիներին գրունտային ջրերը կրկին իջել են: Գյուղապետն ասում է, որ հողը աղից ազատելու միակ տարբերակը հաճախակի ոռոգումն է: Նրա խոսքով` դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե գյուղացին ոռոգման ջրի համար 4-5 տարի չվճարի: Գյուղապետարանն այս տարի փորձում է 3 հեկտար հողատարածք մաքրել աղից, բայց համալիր միջոռացումների համար համայնքի 35 մլն դրամ բյուջեն բավարար չէ: Հաջողված փորձի դեպքում Զարթոնքի ղեկավարը մտադիր է կառավարությանը դիմել` աջակցության խնդրանքով: Զարթոնքում հիմնականում աղասեր բույսեր են մշակում` առվույտ կամ եգիպտացորեն: Սակավահող զարթոնքցիները ստիպված հողատարածքներ են վարձակալում այլ համայնքներում, հիմնականում Մասիսի տարածարջանում: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26330]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր