211652_close_icon

Ղրիմը Ռուսաստանի համար ֆինանսական բեռ չէ․ Պուտին

views-count1418 դիտում article-date 16:00 17-04-2014
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմը ֆինանսական բեռ չի դառնա Ռուսաստանի համար, ապագայում նույնիսկ կվերածվի ֆինանսական դոնորի։ Այս մասին նա հայտնել է ՌԴ քաղաքացիների հետ ուղիղ կապի ընթացքում։ «Մենք պետք է Ղրիմի թոշակառուներին 28 մլրդ ռուբլի հատկացնենք, իսկ բյուժեին որպես օգնություն՝ 16,5 մլրդ»,֊ ընդգծել է Պուտինը։ Նախագահի կարծիքով Ղրիմի ծրագրի բոլոր ծախսերը միասին պետք է կազմեն 100 մլրդ֊ից ոչ ավելի։

Նմանատիպ նյութեր